Բայց չէ՞ որ Իրանն իրականացնում է նաև իր սեփական գազային նախագծերը։ Առաջինը Հնդկաստանի ուղղությամբ (Աֆղանստանի և Պակիստանի ընդգրկմամբ), ունենալով Չինաստան մտնելու հեռանկարը։ Երկրորդը` Իրաքով Սիրիա` դեպի Միջերկրական ծովի առափ։
Մինչ բուն ասելիքս, այսինքն՝ մինչ ՀՀ գերագույն պատիժ ՀԷՑ-ի «բերման ենթարկումը», ճշտենք ՀՀ աշխարհաքաղաքական ներկա ծառուղին։ Սա է մեր երկրի գլխին թափվող ձախորդությունների հիմնական պատճառը, մենք կորցրել ենք մեր հյուսիսն ու հարավը։
Իրանից ավելի էժան գնով գազ գնելու տարբերակը բացառվում է, այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Երվանդ Զախարյանը:
«Լույս» հիմնադրամը և «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան միասին ձևավորում են ձեռներեցության էկոհամակարգ Հայաստանում և կազմակերպում են "Armenia StartUp Cup" մրցույթը` ինչպես գաղափարը դարձնել բիզնես մոդել։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարեց, որ մայիսի վերջին տեղի կունենան խորհրդարանական լսումներ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման հարցով, ԱԺ կգան «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
Իրանը հույս ունի արևմտյան պատժամիջոցների չեղարկումից երեք ամիս անց նավթի արտահանման ծավալը հասցնել մինչև պատժամիջոցները եղած մակարդակին` հայտնել է Իրանի նավթի փոխնախարար Ռոքնեդդին Ջավադին:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...